Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը երեկ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Պասկալ Հունդի գլխավորությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, պատանդների ազատ արձակման հարցերի։ Մասիս Մայիլյանը կարևորել է աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։ Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։